Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 104249

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 104249
07.11.2020 | 15:19

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 476 -ով՝ հասնելով 104249-ի, գրանցվել է մահվան 33 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1476-ով և հասել 63258-ի, իրականացվել է 5339 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 434026-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1936-ի: Բուժվում է 39055 մարդ:

Դիտվել է՝ 3653

Մեկնաբանություններ